Եթե ես չդառնայի ֆուտբոլիստ․․․

Եթե ես չդառնայի ֆուտբոլիստ․․․

Խորվաթիայում երեխաները միջնակարգ դպրոցն ավարտում են 14 տարեկանում և ընտրելով մասնագիտական ուղղությունը՝ տեղափոխվում են ավագ դպրոց։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Խորվաթիայի հավաքականի առաջատարները պատմել են, թե ինչով կզբաղվեին, եթե չդառնային ֆուտբոլիստ։

Լուկա Մոդրիչ – մատուցող կամ բարի սեփականատեր

Թիմակիցներին հիանալի փոխանցումներ «մատակարարող» Մոդրիչը սկուտեղը ձեռքին էլ կփայլեր։ Մոդրիչը սպասարկման ոլորտի կրթություն է ստացել, այնպես որ՝ միանգամայն կարող էր դառնալ մատուցող կամ բացել սեփական բարը։ Վեդրան Չորլուկան, Կալինիչը և Չոպը ևս նման կրթություն են ստացել, և կարող էին աշխատել Մոդրիչի հետ։ Վերջինս, սակայն, երջանիկ է, որ այլ ուղղությամբ է առաջ շարժվել․  «Փառք Աստծո, որ ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ»,-ասում է Մոդրիչը։

Մարիո Մանջուկիչ – կավագործ

Մանջուկիչը կավագործություն է սովորել, քանի որ իրենց տանն ամենամոտ դպրոցում միայն նման կրթություն կարող էր ստանալ։

Իվան Ռակիտիչ – շինարար

Համեստ ֆիզիկական տվյալներով, շիկահեր Ռակիտիչին շինհրապարակում պատկերացնելը բարդ է, բայց «Բարսելոնայի» կիսապաշտպանը շինարարական գործից լավ տեղեկացված է։

Դարիո Սռնա – էլեկտրիկ

Հարազատ Մետկովիչում Խորվաթիայի հավաքականի ավագը սովորել է էլեկտրոտեխնիկական քոլեջում։ 

Շիմե Վրսալկո – Բեռնատարի վարորդ

Վրսալկոն սովորել է տրանսպորտա-տեխնիկական քոլեջում, սակայն ֆուտբոլի նկատմամբ սերը հաղթել է ճանապարհների ու բեռնատարների նկատմամբ ունեցած հետաքրքրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում