Իռլանդիայի երկրպագուները նորոգել են պատահմամբ վնասած մեքենայի տանիքը (տեսանյութ)

Իռլանդիայի երկրպագուները նորոգել են պատահմամբ վնասած մեքենայի տանիքը (տեսանյութ)

Իռլանդիայի հավաքականի երկրպագուները ալկոհոլային խմիչքների օգտագործումից հետո Ֆրանսիայում բարձրացել են պատահական ավտոմեքենայի վրա, որի տանիքը ծռվել է նրանց ծանրությունից։ Ֆուտբոլասերները, որոնք չեն ցանկացել նյութական վնաս հասցնել, նախ գումար են հավաքել վերանորոգման համար, ապա փորձել են ուղղել ծռված տանիքը։ Ընդհանուր առմամբ դա նրանց հաջողվել է։ 

Իռլանդացի երկրպագուներն իրենց բավական վառ են դրսևորում Ֆրանսիայում։ Օրեր առաջ մի խումբ իռլանդացիներ սիրային երգ էին կատարել իրենց կողքով անցնող ֆրանսուհու համար, մի երկրպագու հյուրանոցից քացախի շիշ էր գողացել՝ կարծելով, թե գինի է, իսկ մեկ ուրիշը ձիու դիմակ դրած հարվածել էր գնդակին, որը հայտնվել էր բնակելի շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում