Մեսսի․ Կփորձեմ «Բարսելոնայում» երկար տարիներ անցկացնել

Մեսսի․ Կփորձեմ «Բարսելոնայում» երկար տարիներ անցկացնել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, հայտարարել է, որ կատալոնական ակումբից հեռանալու մասին չի մտածում։

-Ե՛վ ֆիզիկական տեսանկյունից, և՛ հոգեբանական ինձ շատ լավ եմ զգում։ Խաղադաշտ դուրս գալուց մեծագույն հաճույք եմ ստանում։ Միշտ ասել եմ, որ երջանիկ եմ «Բարսելոնայում» և քանի դեռ այստեղ ես ցանկալի ֆուտբոլիստ եմ, կձգտեմ հնարավորինս օգնել ակումբին։ Եթե վնասվածքներ չստանամ և անհաջողության չմատնվեմ, կփորձեմ այստեղ երկար տարիներ անցկացնել,-29-ամյա Մեսսիի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում