Կայացել է «Ուիմբլդոնի» վիճակահանությունը

Կայացել է «Ուիմբլդոնի» վիճակահանությունը

Լոնդոնում կայացել է «Ուիմբլդոնի» հիմնական ցանցի վիճակահանությունը։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում մրցելու է բրիտանացի Ջեյմս Ուորդի հետ։ Երկրորդ ռակետ Էնդի Մարեյը պայքարը սկսելու է Լիամ Բրոեդիի հետ խաղով։ Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առաջին շրջանում մրցելու է արգենտինացի Գիդո Պելայի հետ։ Ստանսիսլաս Վավրինկայի մրցակիցը լինելու է ամերիկացի Թեյլոր Ֆրիտցը, Կեի Նիսիկորիինը՝ Սամուել Գրոտը, Դոմինիկ Տիմինը՝ Ֆլորիան Մայերը։ Տղամարդկանց մենախաղի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կանանց մենախաղում WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար Սերենա Ուիլյամսն առաջին շրջանում խաղալու է որակավորման փուլի հաղթողի հետ։ «Ռոլան Գարրոսի» նորընծա չեմպիոնուհի Գարբինյե Մուգուրուսայի մրցակիցը լինելու է իտալուհի Կամիլա Ջորջին։ Ագնեշկա Ռադվանսկան առաջին շրջանում խաղալու է Կատերինա Կոզլովայի հետ, Անժելիկ Կերբերը՝ Լորա Ռոբսոնի, իսկ Սիմոնա Հալեպը՝ Աննա Շմիդլովայի։ Կանանց մենախաղի վիճակահանության արդյունքները ներկայացված են այստեղ։

Հավելենք, որ «Ուիմբլդոնը» մեկնարկելու է հունիսի 27-ին, եզրափակվելու է հուլիսի 10-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում