Քեյն․ Անգլիան ոչ ոքից չի վախենում

Քեյն․ Անգլիան ոչ ոքից չի վախենում

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը բարձր է գնահատում իր թիմի՝ Եվրոպայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Անգլիան մրցելու է Իսլանդիայի հավաքականի հետ։

-Միանշանակ, մենք կարող ենք հաղթել այս առաջնությունում։ Կարծում եմ՝ մենք Եվրոպայի առաջնության լավագույն հավաքականներից ենք։ Ոչ ոքից չենք վախենում և վստահ ենք մեր ուժերին։ Ինչ վերաբերում է ինձ՝ չեմ հոգնել և պատրաստ եմ խաղալ 110% նվիրվածությամբ,-Քեյնի խոսքը մեջբերված է «Daily Express»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում