Մարադոնա․ Խորվաթիան ֆավորիտ է Պորտուգալիայի հետ խաղում

Մարադոնա․ Խորվաթիան ֆավորիտ է Պորտուգալիայի հետ խաղում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է՝ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Խորվաթիա-Պորտուգալիա զույգի ֆավորիտը Խորվաթիան է։

-Պորտուգալիայի հավաքականը շատ է կախված Ռոնալդուից։ Նա փայլուն հանդես եկավ Հունգարիայի հետ խաղում, բայց դեռ չի գտել իր խաղը։ Տակտիկապես ուժեղ խորվաթները նրան ազատ տարածություն և հնարավորություններ չեն տա։ Պորտուգալիայի արդյունքը կախված է Ռոնալդուի՝ ազատ գոտիներ գտնելուց։ Բացի այդ, Պորտուգալիան պետք է մտածի կիսապաշտպանության և պաշտպանության թերացումների մասին։

Առաջիկա խաղի ֆավորիտը Խորվաթիան է։ Խորվաթներն իրենց ուժը ցույց են տվել Իսպանիայի դեմ խաղում։ Չեխիայի հետ խաղի վերջնամասում 2 գոլ բաց թողնելուց, իսկ գործող չեմպիոնի հետ խաղում արագ գոլ ընդունելուց հետո խորվաթները կարող էին կոտրվել, սակայն առանց Մոդրիչի և Մանջուկիչի նրանք պահպանեցին հաղթական ոգին։

Գուցե վաղ է հիշել 1998 թվականի Խորվաթիայի բրոնզե մեդալը, բայց տակտիկան և թիմային աշխատանքը փլեյ-օֆֆի խաղերում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ,-ասել է Մարադոնան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում