Նանի. Եթե Ռոնալդուն գոլ չի խփում, դեռ չի նշանակում, որ վատ է խաղում

Նանի. Եթե Ռոնալդուն գոլ չի խփում, դեռ չի նշանակում, որ վատ է խաղում

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին գնահատել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Եվրո-2016-ի՝ Հունգարիայի դեմ հանդիպման ժամանակ (3:3)։

-Բոլորը գիտեն Ռոնալդուին, գիտեն՝ նա ինչ կարող է անել հանդիպման յուրաքանչյուր պահի։ Ես լիովին վստահ եմ, որ նա կշարունակի նույն ոգով ու շատ գոլեր կխփի։ Ոչ ոք նրա դեմ ինչ-որ բան ասել չի կարող։

Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և միշտ ապացուցում է դա ծանր իրավիճակներում, ինչպես արեց Հունգարիայի դեմ հանդիպման ժամանակ, երբ բոլորը նրա մասին էին խոսում։ Նա լռեցրեց բոլոր քննադատողներին։ Ավագը բոլոր հանդիպումներում լավ խաղաց։ Երբ նա գոլեր չի խփում, դա դեռ չի նշանակում, թե վատ է խաղում,-ասել է Նանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում