«Ռոման» Իբրահիմովիչին երկու տարով պայմանագիր է առաջարկել

«Ռոման» Իբրահիմովիչին երկու տարով պայմանագիր է առաջարկել

Իտալական «Ռոման» կարող է պայմանավորվածություն ձեռք բերել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Գայլերը» 34-ամյա ֆուտբոլիստին երկու տարով պայմանագիր են առաջարկել՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։  Իբրահիմովիչի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվել է, այնպես որ նա կարող է որպես ազատ գործակալ տեղափոխվել ցանկացած ակումբ։

Ֆուտբոլիստը Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ ունի. նա խաղացել է «Յուվենտուսում», «Ինտերում» և «Միլանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում