Անչելոտի. Ռոնալդուն ու Մեսսին միմյանց կարիքն ունեն

Անչելոտի. Ռոնալդուն ու Մեսսին միմյանց կարիքն ունեն

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մրցակցության մասին։

-Ինձ միշտ հարցնում են Մեսսիի մասին, ինչպես նաև՝ թե Ռոնալդուն ինչքա՞ն է հարգում նրան։ Ճշմարտությունն այն է, որ Մադրիդում աշխատելուս ընթացքում մենք Մեսսիի մասին չենք խոսել։ Կրիշտիանուն հարգում է նրան, շատ է հարգում։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով նրանք իրար կարիքն ունեն. մեկը մյուսին առաջ է մղում դեպի նոր նվաճումներ ու ռեկորդներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին ձեռք բերեց 2003-ին, իսկ 2004-ին նա խաղաց առաջին միջազգային մրցաշարում։ 12 տարի է անցել, իսկ նա դեռևս Եվրոպայի գլխավոր աստղերից մեկն է։ Դա անհավանական է։

Եթե նրանցից մեկնումեկը գոյություն չունենար, ապա մյուսը 8 անգամ կնվաճեր «Ոսկե գնդակը»։ Մյուս կողմից, հնարավոր է, նրանցից մեկը առանց մյուսի գոյության այսպիսի բարձունքների չհասներ։ Որպես մարզիչ՝ ես վայելել եմ Ռոնալդուի հետ աշխատանքը,-ասել է Անչելոտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում