Համալրումներ «Գանձասար Կապանում»

Համալրումներ «Գանձասար Կապանում»

«Գանձասար Կապանը» նախապատրաստվում է 2016-17թթ․ մրցաշրջանին։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմում համալրումներ կան։ «Գանձասար Կապանի» հետ մեկ տարվա պայմանագրեր են ստորագրել հարձակվողներ Վարդան Բակալյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր Երևանի «Փյունիկի» սաներ են։

Բացի այդ, Աշոտ Բարսեղյանի մարզչական շտաբում է ընդգրկվել բազմափորձ մարզիչ Արմեն Սանամյանը: Վերջինս կատարելու է գլխավոր մարզչի օգնականի պարտականություննները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում