Մարեյ․ Ջոկովիչը, Ֆեդերերը և Նադալը թույլ կողմեր գրեթե չունեն

Մարեյ․ Ջոկովիչը, Ֆեդերերը և Նադալը թույլ կողմեր գրեթե չունեն

Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը թենիսը համեմատել է բռնցքամարտի հետ։

-Ես շատ եմ սիրում բռնցքամարտ և լարված հետևում եմ մենամարտներին։ Բռնցքամարտում, ինչպես թենիսում, կարևորը մրցակցի թույլ տեղերը գտնելն է։ Սակայն երբ խոսքը Ջոկովիչի, Նադալի և Ֆեդերերի մասին, դա անելը շատ բարդ է։ Երկար ժամանակ ու տքնաջան աշխատանք է պետք, քանի որ նրանք գրեթե չունեն թույլ կողմեր, ինչի մասին վկայում են համաշխարհային թենիսում նրանց առաջատար դիրքերը,-Մարեյի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից։   

Հետևեք մեզ նաև Telegram-ում