Զիդան․ Պայեն կարող է ուժեղացնել ցանկացած թիմ

Զիդան․ Պայեն կարող է ուժեղացնել ցանկացած թիմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքով է խոսել «Վեսթ Հեմի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի մասին, ով տպավորիչ խաղ է ցուցադրում Եվրոպայի առաջնությունում։

-Պայեն միշտ էլ տաղանդավոր է եղել, բայց միայն հիմա է ստանում այն հարգանքը, որին արժանի է։ Պայեի օրինակը ցույց է տալիս, որ ֆուտբոլիստի կարիերայի կարևորագույն հատվածը պարտադիր չէ, որ վաղ փուլում լինի։ Չընդգրկվելով Ֆրանսիայի հավաքականում՝ Պայեն երբեք չի հանձնվել, իսկ հիմա ապացուցում է, որ ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։

Նա այնքան տաղանդավոր է, որ կարող է ուժեղացնել Եվրոպայի ցանկացած թիմ։ Նա ունի այն ամենը, ինչ մարզիչները ցանկանում են ստանալ հարձակվողական ոճի կիսապաշտպանից։ Ցանկացած ակումբ կցանկանար ձեռք բերել Պայեի տրանսֆերը,-Զիդանի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում