Մոդրիչը կարող է մասնակցել Պորտուգալիայի հետ խաղին

Մոդրիչը կարող է մասնակցել Պորտուգալիայի հետ խաղին

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է մասնակցել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Պորտուգալիայի հետ խաղին։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Մոդրիչն ապաքինվել է աճուկի վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել իր հավաքականի համար հաղթական՝ խմբային փուլի Իսպանիայի հետ հանդիպումը (2:1):

Խորվաթիա-Պորտուգալիա հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում