Ֆաբրեգաս․ Իտալացիները համառ և փորձառու են

Ֆաբրեգաս․ Իտալացիները համառ և փորձառու են

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ խաղից ունեցած ակնկալիքներից։

-Իտալիայի հավաքականի դեմ միշտ բարդ է խաղալ։ Իտալացիները շատ համառ են և փորձառու։ Նրանք ջանք չեն խնայի առաջնությունում հաղթելու համար։ Իտալիայի հետ խաղերում հաղթելու հնարավորությունները 50-50 են։ Հավանաբար, բացառություն էր միայն Եվրո-2012-ի եզրափակիչը, երբ հաղթեցինք 4։0 հաշվով։ Այդ ժամանակ մենք հիանալի խաղացինք և հաճույք ստացանք յուրաքանչյուր րոպեից, ինչը հազվադեպ երևույթ է եզրափակիչ խաղերում,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հավելենք, որ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում