Բասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Իրանին

Բասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Իրանին

Երևանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական հանդիպումն անցկացրեց Իրանի մինչև 20 տարեկանների թիմի հետ: Հայաստանի թիմը պարտվեց 71:81 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում հավաք կանցկացնի մինչև հուլիսի 14-ը, որի հետո կմեկնի Հունաստան` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում