Եվրո-2016․ Ուելսը հաղթեց Հյուսիսային Իռլանդիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)
25/06/2016 21:50
Նմանատիպ
Ուելսի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում։
Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացավ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ փուլի՝ Ուելս-Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը, որն ավարտվեց Կրիս Կոուլմանի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով․ 75-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Գարեթ Մակաուլին։
1/4 եզրափակչում Ուելսը մրցելու է Հունգարիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 1։0
Գոլը՝ Մակաուլի 75՛/ինքնագոլ