Ռադվանսկա․ Շարապովայի որակազրկումը սպասելի էր

Ռադվանսկա․ Շարապովայի որակազրկումը սպասելի էր

Աշխարհի երրորդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան չի զարմացել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան դոպինգ օգտագործելու համար 2 տարով որակազրկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի հնգակի չեմպիոնուհի Մարիա Շարապովային։

-Ես դատավոր չեմ, բայց Մարիայի որակազրկման ժամկետը սպասելի էր։ Ֆեդերացիան ամեն ինչ անում է նման դեպքերը բացառելու համար։ Չեմ կարծում, թե այս դեպքում պետք է ներողամիտ լինել։ Շարապովայի հաջողությունները և ներդրումները չեն կարող դերակատարություն ունենալ որակազրկման հարցում․ այս պարագայում բոլորը հավասար են։ Բոլորս ցանկանում ենք, որ թենիսն արդար և ազնիվ մարզաձև լինի։ Արդար չէ, երբ մրցակիցներիդ գերազանցելու համար արգելված հաբեր ես օգտագործում,-լեհ թենիսիստուհու խոսքը մեջբերված է «The Guardian»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում