Մեյվեզեր․ Լավ հոնորարի դիմաց կարող եմ ռինգ վերադառնալ

Մեյվեզեր․ Լավ հոնորարի դիմաց կարող եմ ռինգ վերադառնալ

Աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը չի բացառել կարիերան վերսկսելու տարբերակը։ Հիշեցնենք, որ ամերիկացի բռնցքամարտիկն անցյալ տարվա սեպտեմբերին է անցկացրել կարիերայի վերջին մենամարտը և հաղթել է Անդրե Բերտոյին։

-Այժմ ես վայելում եմ հանգիստս։ Շատ բռնցքամարտիկներ պետք է շարունակեն մենամարտեր անցկացնել, իսկ ես՝ ոչ։ Անգամ մարզասրահ գնալու անհրաժեշտություն չեմ զգում։ Ցանկանում եմ վերադառնալ, բայց երիտասարդներին կազմակերպչական հարցերում օգնելու համար։

Մարդիկ պետք է հասկանան, որ ես նայում եմ հորեղբայր Ռոջերին, հիշում եմ Մոհամեդ Ալիին և մտածում եմ, թե բռնցքամարտը որքան է քամում քեզ․․․ Ամեն դեպքում լավ հոնորարի դեպքում չեմ բացառում, որ կարող եմ ռինգ վերադառնալ,-Մեյվեզերի խոսքը մեջբերված է «Los Angeles Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում