Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հուլիսի 2-8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս մասին տեղեկանում ենք ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից։ 

Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները: Վենեսուելայի մրցաշարը Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: 

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 ներկայացուցիչներ ձեռք են բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում