Հնարավոր է՝ Գորդոնը փոխի ակումբը

«Հյուսթոն Ռոկետսը», «Նյու-Յորք Նիկսը» և «Մեմֆիս Գրիզլիզը» հետաքրքրված են «Նյու Օրլեանի»պաշտպան Էրիկ Գորդոնի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է «ESPN»-ը։ Հուլիսի 1-ին Գորդոնն ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու, սակայն «Նյու Օրլեանը» ցանկանում է շարունակել համագործակցությունը։ Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։

Հավելենք, որ 27-ամյա Էրիկ Գորդոնը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նախորդ խաղարկությունում մասնակցել է 45 հանդիպման՝ վաստակելով միջինը 15․2 միավոր և կատարելով միջինը 2․7 արդյունավետ փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում