Դյուրանտը տեղափոխվում է «Գոլդեն Սթեյթ»

Կևին Դյուրանտը կարիերան շարունակելու է «Գոլդեն Սթեյթում»։ 27-ամյա բասկետբոլիստը նոր ակումբի հետ «1+1» ձևաչափով պայմանագիր է կնքելու։

Դեռևս մրցաշրջանի ավարտից առաջ Դյուրանտը հայտարարել էր, որ դուրս է գալու «ազատ գործակալների շուկա»։ Դյուրանտի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լոս Անջելես Կլիպերսը», «Սան Անտոնիոն», «Բոսթոն Սելթիկսը», «Մայամի Հիթը»։ Բացի այդ, «Օկլահոմայի» ղեկավարությունը ցանկացել է նոր պայմանագիր առաջարկել բասկետբոլիստին։ 

Կևին Դյուրանտն արդեն 10 տարի է՝ հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջանությունում։ Այս ընթացքում նա վաստակել է 17 566 միավոր և առաջնության արդյունավետ բասկետբոլիստների ցանկում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը։  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում