Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Վենեսուելայում ընթացող APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշահյին Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները:

Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամներ կմասնակցեն Օլիմպիական խաղերին, ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր: Բռնցքամարտիկներից ավելի վաղ Օլիմպիական խաղերի ուղեգրեր էին ձեռք բերել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում