Արթուր Աբրահամ․ Թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) առաջիկա մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի (15-1, 8 նոկաուտ) հետ մենամարտից առաջ Աբրահամը վստահեցրել է, որ հիանալի մարզավիճակում է լինելու։

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է։ Թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը Լաս Վեգասում կայացած մենամարտում պարտվել էր մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին և նրան էր զիջել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում