Հովհաննես Բաչկովը՝ վարկանիշային մրցաշարի չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում կայացած APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց Քաթարի ներկայացուցիչ Թուլասի Թառումալինգամին և նվաճեց չեմպիոնը կոչումը: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմամբ, իսկ իսաեզրափակչում հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին  և նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամներ կմասնակցեն Օլիմպիական խաղերին։ Այս արդյունքը ռեկորդային է․ Օլիմպիական խաղերին բռնցքամարտում Հայաստանը մինչ այս առավելագույն մասնակից է ունեցել 1996 և 2008 թվականներին (4 մասնակից): Ռիոյի խաղերին հայ բռնցքամարտիկներից կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում