Պելեն ամուսնացել է երրորդ անգամ (լուսանկարներ)

Պելեն ամուսնացել է երրորդ անգամ (լուսանկարներ)

ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն հուլիսի 9-ին ամուսնացել է երրորդ անգամ։

75-ամյա Պելեի ընտրյալը 50 Մարսիա Սիբելե Աոկին է։ Հարսանյաց արարողությունը կայացել է Գուարուժայում, ներկա են եղել միայն նորապսակների մտերիմներն ու ընկերները։ Պելեն և Աոկին ծանոթ են 1980-ական թվականներից, սակայն սկսել են հանդիպել 2010 թվականից։ 2014 թվականին զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ ամուսնությունը հետաձգվեց Պելեի առողջական խնդիրների պատճառով։

Պելեն առաջին անգամ ամուսնացել է 1966 թվականին, երկրորդ անգամ՝ 1994-ին։ Նախորդ ամուսնություններից Պելեն ունի 5 երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում