Անչելոտի․ «Բավարիա» չեմ եկել հեղափոխություն կատարելու համար (լուսանկարներ)

Անչելոտի․ «Բավարիա» չեմ եկել հեղափոխություն կատարելու համար (լուսանկարներ)

«Բավարիայի» ղեկավարությունն այսօր պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։

-Ուրախ եմ այստեղ լինելու համար և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բավարիային»։ Մի քանի տարվա ընթացքում իմ ընկեր Գվարդիոլան հիանալի աշխատանք է կատարել։ Մենք հիանալի թիմ ունենք։ Ես լավ գիտեմ «Բավարիայի» խաղաոճը և չեմ եկել հեղափոխություն կատարելու համար․ մենք հարձակվողական ֆուտբոլ ենք խաղալու։ Գվարդիոլան լավ աշխատանք է կատարել, իսկ ես կփորձեմ շարունակել նրա գործը։

Ջովանիի Տրապատոնիից հետո ես «Բավարիայում» երկրորդ իտալացին եմ և ցանկանում եմ իմ հետքը թողնել ակումբի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է մարտավարությանը՝ ցանկանում եմ խաղալ 4-4-2 դասավորությամբ, սակայն կարող է լինել նաև 4-3-3 դասավորությունը։ 

Գերմանիայի առաջնությունը մրցունակ է և հետաքրքիր։ Ինձ դուր են գալիս առաջնության խաղերի ժամանակ լեփ-լեցուն մարզադաշտերը։ Սովոր եմ ճնշման, սակայն այստեղ ճնշում չեմ զգում,-Մյունխենում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում