Մեսսին և Ռոնալդուն՝ «Forbes»-ի ամենաբարձր վճարվող աստղերի թվում (տեսանյութ)

Մեսսին և Ռոնալդուն՝ «Forbes»-ի ամենաբարձր վճարվող աստղերի թվում (տեսանյութ)

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 2016 թվականի ամենաշատ վաստակող հեղինակությունների ցանկը։

Լավագույն տասնյակում երկու մարզիկ կա՝ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և Արգենտինայի ու «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 5-րդ հորիզոնականում է՝ տարեկան 88 միլիոն դոլար եկամուտով։ «Ռեալն» իր աստղին տարեկան ավելի քան 50 մլն դոլար է վճարում, իսկ մնացած գումարը նա վաստակում է հովանավորների և CR7 հագուստի շարքի միջոցով։ Կրիշտիանուն մնում է նաև աշխարհի ամենահայտնի մարզիկը։

Ցանկում 8-րդը Լիոնել Մեսսին է՝ 81,5 միլիոն դոլարով։ 2014 թվականին նա «Բարսելոնայի» հետ պայմանագիր վերակնքեց աշխատավարձի 9 միլիոն դոլար հավելմամբ։ Մինչև 2018 թվականն արգենտինացին տարեկան առնվազն 50 միլիոն դոլար կվաստակի ակումբում։ Նա նաև խոշոր գովազդային պայմանագրեր ունի «Samsung»-ի և «Adidas»-ի հետ։

Առաջատարն ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն է՝ 170 միլիոն եկամուտով, երկրորդում՝ «One Direction» խումբը, երրորդում՝ գրող Ջեյմս Պատերսոնը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում