Շվայնշտայգերը և Իվանովիչն ամուսնացել են (լուսանկարներ)

Շվայնշտայգերը և Իվանովիչն ամուսնացել են (լուսանկարներ)

Գերմանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հուլիսի 12-ին ամուսնացել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչի հետ։ Քաղաքացիական ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Վենեցիայում։ Հուլիսի 13-ին Անան և Բաստիանը կպսակադրվեն եկեղեցում։

«Bild»-ից տեղեկանում ենք, որ հարսանյաց արարողությանը հրավիրված են «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ու մի քանի ֆուտբոլիստներ։

Հավելենք, որ 31-ամյա Շվայնշտայգերն ու 28-ամյա Իվանովիչը հանդիպում են 2014 թվականից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում