Հրապարակվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը

Հրապարակվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այս տարվա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների ցանկը։

ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների մարզական լրագրողների քվեարկությամբ ընտրվել են 10 ֆուտբոլիստներ՝ Գարեթ Բեյլը (կիսապաշտպան, «Ռեալ», Ուելս), Ջանլուիջի Բուֆֆոնը (դարպասապահ, «Յուվենտուս», Իտալիա), Անտուան Գրիզմանը (հարձակվող, «Ատլետիկո», Ֆրանսիա), Թոնի Կրոսը (կիսապաշտպան, «Ռեալ», Գերմանիա), Լիոնել Մեսսին (հարձակվող, «Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլլերը (հարձակվող, «Բավարիա», Գերմանիա), Մանուել Նոյերը (դարպասապահ, «Բավարիա», Գերմանիա), Պեպեն (պաշտպան, «Ռեալ», Պորտուգալիա), Կրիշտիանու Ռոնալդուն (հարձակվող, «Ռեալ», Պորտուգալիա) և Լուիս Սուարեսը (հարձակվող, «Բարսելոնա», Ուրուգվայ)։

Այս տասը թեկնածուները դուրս են եկել քվեարկության երկրորդ փուլ։ Մրցանակակրի անունը կհայտարարվի օգոստոսի 25-ին, Մոնակոյում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցանակին արժանացել է Լիոնել Մեսսին։

Քվեարկության առաջին փուլում յուրաքանչյուր լրագրող հնարավորություն ուներ միավորներ տալու հինգ ֆուտբոլիստի։ Լրագրողների կողմից առաջին հորիզոնականն զբաղեցրած ֆուտբոլիստին տրվում է 5 միավոր, երկրորդ տեղին՝ 4 միավոր և այդպես շարունակ։ Միավորներ են ստացել ևս 37 ֆուտբոլիստներ։ Քվեարկությամբ 11-րդ տեղում է հայտնվել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը, 12-րդում՝ «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում