Տոտտի․ Չեմ բացառում, որ մարզիչ կդառնամ

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին չի բացառում, որ կարիերան ավարտելուց հետո կսկսի զբաղվել մարզչական աշխատանքով։

-Նախկինում ասում էի, որ կարիերաս ավարտելուց հետո ինձ պատկերացնում եմ ակումբի տնօրենի պաշտոնում, սակայն որքան մոտենում է կարիերայիս ավարտը, այնքան շատ եմ մտածում՝ դժվար է լինելու հրաժարվել գնդակից։ Դրա համար չեմ բացառում, որ մարզիչ կդառնամ։ Եթե իմ նախկին թիմակիցներից շատերը կարողացել են մարզիչ դառնալ, ինձ մոտ էլ կստացվի,-Տոտտիի խոսքը մեջբերված է «La Repubblica»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում