Ուայդլերը և Արեոլան բարեհաջող անցել են դոպինգ-ստուգումը

WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերը, ով հուլիսի 16-ին, Բիրմինգեմում հաղթանակով ավարտեց տիտղոսի պաշտպանության հերթական մենամարտը, և նրա մրցակից Քրիս Արեոլան բարեհաջող անցել են դոպինգ-ստուգումը։

Արյան և մեզի անալիզները ցույց են տվել, որ մենամարտի պաշտոնական հաստատման օրվանից մինչև անցկացման օրը բռնցքամարտիկները արգելված նյութեր չեն օգտագործել։ Բոլոր նմուշները բոլոր ցուցանիշներով բացասական արդյունք են ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում