Հյումմելսն ընտրել է խաղահամարը

«Բավարիայի» պաշտպան Մաթս Հյումմելսը կողմնորոշվել է խաղային համարի հարցում։ Մյունխենյան ակումբի «Twitter»-յան էջը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը, ով մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել, հանդես է գալու «5» համարի մարզահագուստով։

Մաթս Հյումմելսը «Բավարիայի» սան է, սակայն 2008 թվականից հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսսիայում»։ Դորտմունդյան ակումբում Հյումմելսն ընտրել էր «15» համարը, իսկ Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս «5» համարի մարզահագուստով։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում