Մոուրինյու․ Իբրահիմովիչը երիտասարդ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ նորեկ Զլատան Իբրահիմովիչը, ով դեռ չի միացել թիմին, հիանալի հանդես կգա Պրեմիեր լիգայում։

-Իբրահիմովիչը կկարողանա 34 տարեկանում փայլել Պրեմիեր լիգայում։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Միշտ ասել եմ, որ մեծ տարբերություն կա անձնագրում գրված և իրական տարիքի միջև։ Անձնագրում նշված է ընդամենը ծննդյան տարեթիվը, իսկ իրականում դուք այնքան տարեկան եք, որքան ձեր մարմինն ու ուղեղը զգում է։ Իբրահիմովիչը երիտասարդ է և հիանալի ֆիզիկական տվյալներ ունի։

Աշխարհի ամենադժվար առաջնություն տեղափոխվելու որոշում կարող է կայացնել միայն այն ֆուտբոլիստը, ով վստահ է իր ուժերի վրա։ Հակառակ դեպքում կարող եք ընտրել Չինաստանում, Ամերիկայում խաղալու տարբերակը կամ մնալ Ֆրանսիայում։ Երբ ես Զլատանին ասացի․ «Ես հաղթել եմ Անգլիայում, իսկ դու՝ ոչ», նա պատասխանեց․ «Ես ցանկանում հաղթել ամենուր և ամեն ինչ»,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում