Դյուրանտ․ Քննադատությունները չեն անհանգստացնում ինձ

«Գոլդեն Սթեյթի» նորեկ Կևին Դյուրանտը նշել է, որ «Օկլահոմայից» հեռանալու պատճառով ճնշում չի զգում։

-Ինձ քննադատում են միայն համացանցում։ «Գոլդեն Սթեյթ» տեղափոխվելուց հետո ոչ ոք փողոցում ինձ չի մոտեցել և ինչ-որ վատ բաներ ասել։ Քննադատների համար հեշտ է նստել տանը և ասել, թե որտեղ ու ինչպես պետք է խաղամ ես։ Շատ մարզիկներ են նման պատմությունների միջով անցել։

Չեմ կարող ասել, թե քննադատություններն անհանգստացնում են ինձ։ Ես շարունակում եմ աշխատել, ամեն ինչ առաջվա պես է,-Դյուրանտի խոսքը մեջբերված է «NBC Sports»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում