Լոպեսը հաղթեց Գշտադի մրցաշարում (տեսանյութ)

Գշտադի մրցաշարի եզրափակիչ խաղում իսպանացի Ֆելիսիանո Լոպեսը հաղթեց հոլանդացի Ռոբին Հասին։ 1 ժամ, 17 րոպե տևած խաղն ավարտվեց 6։4, 7։5 հաշվով։ Ֆելիսիանոյի ակտիվում գրանցվեց 8 էյս, 3 բրեյք-փոյնթ։ Այս տիտղոսը Լոպեսի կարիերայում հինգերորդն է և առաջինը՝ ընթացիկ մրցաշրջանում։ 

«J. Safra Sarasin Swiss Open Gstaad»
ATP World Tour 250
Բաց կորտեր, գրունտ
Մրցանակային գումար՝ 520 070 եվրո

Եզրափակիչ
Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) – Ռոբին Հաս (Հոլանդիա)՝ 6:4, 7:5

Հետևեք մեզ նաև Telegram-ում