Վասկես․ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն

«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը համոզված է, որ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն։

-Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է՝ ո՞վ է ստանալու «Ոսկե գնդակը»․ մրցանակը պետք է ստանա Կրիշտիանուն։ Նա մյուսներից շատ է արժանի այս մրցանակին։ Խաղադաշտում Ռոնալդուի ներկայությունը հեշտացնում է մեր կյանքը։ Մեկ անգամ չէ, որ ես նրան վատ փոխանցումներ եմ կատարել, իսկ նա կարողացել է դրանցից գոլեր ստեղծել։ Դա հիանալի է,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում