Մխիթարյանը և թիմակիցները Չինաստանում ներկայացրել են «TAG Heuer» բրենդը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից Ուեյն Ռունին, Էշլի Յանգը, Մարկուս Ռաշֆորդը և Հենրիխ Մխիթարյանը Չինաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ներկայացրել են ակումբի նոր գործընկերոջը՝ «TAG Heuer» ժամացույցների ապրանքանիշը։ «Մանչեսթեր Յունայթեդը» «TAG Heuer»-ի հետ 3-ամյա պայմանագրի է կնքել։

Նշենք նաև, որ «TAG Heuer»-ը 2016-17թթ․ մրցաշրջանից համագործակցելու է Պրեմիեր լիգայի և Լա լիգայի հետ․ այս առաջնությունների խաղերի ժամանակ օգտագործվող ժամային ցուցատախտակների և մրցավարների ժամացույցների արտադրությամբ զբաղվելու է «TAG Heuer»-ը։

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում