Մ16 Օլիմպիադա․ Հայաստանն առաջատարների թվում է

Սլովակիայի Պոպրադ քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան։

Կայացել են երկրորդ և երրորդ տուրի պարտիաները։ Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Դանիայի ընտրանու նկատմամբ, իսկ երրորդ տուրում 3.5։0.5 հաշվով հաղթել է Ղազախստանին: Մեր ընտրանին, որի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը, այժմ ունի 3 միավոր և Ռուսաստանի ու Հունգարիայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը լինելու է Ռուսաստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում