«Սևանա լիճ»․ 6-րդ տուրում առաջատարները ոչ-ոքի խաղացին

Ավարտվել են «Սևանա լիճ» մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները:

Այս տուրում Դավիդ Անտոն Գուիջարոյի հետ պարտիան ոչ-ոքիով ավարտեց մրցաշարի միանձնյա առաջատար Սամուել Սևյանը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Հովհաննես Գաբուզյան-Արման Փաշիկյան և Սամվել Տեր-Սահակյան-Վլադիսլավ Արտեմև զույգերի պարտիաները: Առաջատարի ոչ-ոքիից օգտվեցին Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: Դուդայից 25 քայլ պահանջվեց, որպեսզի նա հաղթի Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Վիդիթ Գուջրաթին տուրի ամենաերկար տևած պարտիայում հաղթեց Վլադիմիր Օնիշչուկին:

Վեցերորդ տուրից հետո 3 շախմատիստ` Սամուել Սևյանը, Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում