Հայաստանի Մ16 հավաքականը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։

7-8-րդ տեղի համար պայքարում հայ բասկետբոլիստները պարտվեցին Սան Մարինոյի հավաքականին՝ 67։73։ Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, 10 հավաքականների պայքարում զբաղեցրեց 8-րդ տեղը:

Հավելենք, որ առաջին տեղի համար պայքարելու են Կիպրոսի և Ադրբեջանի հավաքականները, իսկ բրոնզե մեդալները վիճարկելու են Ջիբրալթարի և Մոլդովայի հավաքականները։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում