Երբևէ դոպինգ-ստուգում ձախողած ռուս մարզիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացնող այն մարզիկները և մարզուհիները, ովքեր իրենց կարիերայի ընթացքում երբևէ ձախողել են դոպինգ-ստուգումը, հնարավորություն չեն ունենա մասնակցելու Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Նշանակություն չունի՝ դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել վերջե՞րս, թե՞ տասը տարի առաջ։

Բացի այդ, խաղերին մասնակցող ռուս մարզիկները խստացված դոպինգ-ստուգում են անցնելու և անգամ ամենաչնչին խախտման դեպքում հեռացվելու են խաղերից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՕԿ-ը որոշել էր Ռուսաստանի չզրկել Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից՝ յուրաքանչյուր մարզաձևի առնչությամբ վերջնական որոշում կայացնելու իրավունքը թողնելով տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում