Օբամեյանգ. Կարող եմ տեղափոխվել միայն «Ռեալ»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հերքել է լուրերն այն մասին, որ հնարավոր է՝ տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո», և նշել է, որ ներկա ակումբից կհեռանա միայն հանուն «Ռեալի»։

-Միակ ակումբը, որը կարող է ինձ ստիպել մտածել «Բորուսսիայից» հեռանալու մասին, Մադրիդի «Ռեալն» է։ Ընդ որում, այս պահին դա միայն վարկած է, որևէ բանակցություն չկա։ «Ատլետիկո՞ն»։ Մամուլն սկզբից մինչև վերջ հորինել է այդ պատմությունը, և լավ է, որ դրա մասին շուտ մոռացան,-ասել է Օբամեյանգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում