Իգուայինն ընտրել է խաղահամարը (լուսանկար)

«Յուվենտուսի» նորեկ Գոսալո Իգուայինն այսօր Թուրինում ողջունել է «ծեր սինյորայի» երկրպագուներին։

Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվողը ցուցադրել է իր ազգանվամբ 9 համարի խաղաշապիկը։

-Հիանալի զգացողություն է այստեղ լինելը։ Հուսով եմ՝ մենք հիանալի մրցաշրջան կանցկացնենք և կերջանկացնենք երկրպագուներին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ջերմ դիմավորեցին։ Այս տարի կաշխատենք մեծ գործեր անել,-ասել է Իգուայինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում