Ֆեդերեր․ Ջանք չեմ խնայի ավելի ուժեղ վերադառնալու համար

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի բազմակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է։ Ծնկի վնասվածքի պատճառով շվեյցարացին չի մասնակցի Օլիմպիական խաղերին և դրան հաջորդող մրցաշարերին, իսկ կորտ կվերադառնա 2017 թվականին։

«Բոլորին շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Ջանք չեմ խնայելու ավելի ուժեղ, առողջ և լավ մարզավիճակում վերադառնալու համար։ Առաջվա պես մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չունեմ։ Ես վերադառնալու եմ և 2017-ին հարձակվողական ոճի թենիս եմ խաղալու»,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում