ԱՄՆ-ի հավաքականը 50 միավորի առավելությամբ հաղթեց Չինաստանին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին պատրաստվող բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականն ընկերական խաղում ջախջախիչ հաղթանակ է տոնել Չինաստանի ընտրանու նկատմամբ։

Օկլենդի «Օրակլ Արենայում» կայացած հանդիպման ավարտվել է 107։57 հաշվով։ Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դեմարկուս Կազինսն է, ով վաստակեց 21 միավոր։ 20 միավոր վաստակեց Կարմելո Էնտոնին, իսկ Չինաստանի կազմում 13 միավոր վաստակեց Չժոու Զին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում