Մուգուրուսան չի շարունակի պայքարը Մոնրեալի մրցաշարում

Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով հրաժարավել է շարունակել պայքարը Մոնրեալի մրցաշարում։ Երկրորդ շրջանում Մուգուրուսան պետք է մրցեր բրիտանուհի Նաոմի Բրոեդի հետ։

«Այսօր կորտ մտա մարզվելու համար և անմիջապես զգացի, որ 100% պատրաստ չեմ։ Ես չեմ կարողանա շարունակել պայքարը»,-թենիսիստուհու խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում