«Ռեալն» ընկերական խաղում պարտվեց «ՊՍԺ»-ին (տեսանյութ, ֆոտոշարք)

«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը»։

Կոլումբուսի «Օհայո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Պարի Սեն Ժերմենի» կազմում արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց Նանատիմո Իկոնեն, ապա դուբլ ձևակերպեց Թոմաս Մենյեն, իսկ «Ռեալից» Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը։

Հավելենք, որ երկու թիմերն էլ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են հուլիսի 30-ին․ «Ռեալի» մրցակիցը «Չելսին» է, իսկ «Պարի Սեն Ժերմենինը»՝ «Լեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում