Ռոնալդուի պատվին ինքնաթիռ են անվանել

Իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շնորհավորել է Մադեյրայի օդանավակայանն իր պատվին անվանակոչելու առիթով։

Այս կապակցությամբ ավիաընկերությունն ինքնաթիռներից մեկն անվանել է Ռոնալդուի պատվին․ ընկերության և ֆուտբոլիստի անվան համադրությունից ստացվել է «Ryanaldo», որն արդեն թռիչք է կատարել դեպի Մադեյրա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց՝ Մադեյրայի օդանավակայանն այսուհետ կոչվելու է «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդու օդանավակայան»: 31-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մադեյրա կղզու գլխավոր քաղաքում` Ֆունշալում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում