Ջոկովիչ․ Կմասնակցեմ Օլիմպիական խաղերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ չի անհանգստանում Բրազիլիայում տարածված «Զիկա» վիրուսի պատճառով և մասնակցելու է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

-Ես անհրաժեշտ քայլեր եմ ձեռնարկել և բավարար տեղեկատվություն եմ ստացել։ Իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, այնպես որ՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Իհարկե, վարակվելու ռիսկ կա, բայց ես համոզված եմ՝ ամեն ինչ անվտանգ կանցնի,-Ջոկովիչի խոսքը մեջբերել է «RTS»-ն։

Հավելենք, որ Միլոշ Ռաոնիչը, Թոմաշ Բերդիխը, Դոմինիկ Տիմը, Ջոն Իսները, Սիմոնա Հալեպը, Կարոլինա Պլիշկովան «Զիկա» վիրուսի պատճառով որոշել են չմասնակցել Օլիմպիական խաղերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում