Իգուային․ Ուրախ եմ, որ հեռացել եմ «Նապոլիից»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը պատմել է, որ «Նապոլիից» հեռանալու հարցում մեծ նշանակություն են ունեցել ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ վատ հարաբերությունները։

-Երբեք «Նապոլիի» նախագահի հետ լավ հարաբերություններ չեմ ունեցել։ Մենք տարբեր ձև ենք մտածում։ «Յուվենտուս» տեղափոխության հարցում այս գործոնը կարևոր է եղել։ «Նապոլիի» խնդիրը նախագահի հետ հարաբերություններն են։ Ես այլևս չէի ցանկանում անգամ մեկ րոպե մնալ այդ մարդու հետ։ Հիմա երջանիկ եմ և շնորհակալ եմ «Յուվենտուսին»։ 

«Նապոլիի» մարզիչ Մաուրիցիո Սարրին ինձ համար կարևոր նշանակություն ունի, նա նպաստել է իմ առաջընթացին։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան և ներողություն խնդրել հեռանալու համար։

Հասկանում եմ, թե ինչու են «Նապոլիի» երկրպագուները բարկացած․ ես 3 հիանալի մրցաշրջան եմ անցկացրել Նեապոլում։ Տեսնում եմ, որ շատերն ինձ վիրավորում են, սակայն ակումբից հեռանալու համար անձնական պատճառներ եմ ունեցել։ Ուրախ եմ, որ կատարել եմ այդ քայլը։ Հիմա մտածում եմ միայն «Յուվենտուսի» մասին,-Իգուայինի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում